Հոկտեմբերի 8-ի՝ կրակի դադարեցման մասին լուրը իրականությանը չի համապատասխանում. ՊԲ

Հայկական և օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունն առ այն, որ կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին կրակի դադարեցման վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Պաշտպանության բանակը:

Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել առ այն, որ մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում կդադարեն այսօր երեկոյան 18։00-ին։