Ռուսաստանը կնպաստի ԼՂ հարցի կարգավորումը խաղաղ հուն վերադարձնելուն. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով խաղաղ փուլ վերադարձնելուն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը:

«Ռուսաստանը համապարփակ կերպով կնպաստի ԼՂ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական մեթոդներով, ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների վերջին համատեղ հայտարարության հիման վրա՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո, խաղաղ հուն վերադարձնելուն»,- ՀԱՊԿ կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է Պանկինը: