Լեհաստանի խորհրդարանի պատգամավորը մեկ ամսվա աշխատավարձը կուղղի Արցախի օգնությանը

Լեհաստանի խորհրդարանի (սեյմ) պատգամավոր Մարթա Կուբյակը հայտնել է, որ մեկ ամսական աշխատավարձը կուղղի ղարաբաղյան հակամարտության գոտում հարձակման ենթարկված անձանց համար առաջին անհրաժեշտության իրեր գնելուն:

«Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, Ադրբեջանի կողմից շարունակվող հարձակումները, այդ թվում նաև քաղաքացիական բնակչության վրա, որտեղ լեհական փոքր համայնք է ​​բնակվում, որպես արտերկրի լեհերի հետ կապերի հանձնաժողովի անդամ, ես պարտավոր եմ նվիրել իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը հիմնական կարիքների համար, որոնք կհասնեն կարիքավորներին, որոնք գտնվում են մարտական ​​գոտում»,- գրել է պատգամավորը: