Ինձ նոր զանգեց լրագրող Սիրանույշ Եղիազարյանը և հուզական ձայնով ասաց, որ ինքը պատրաստ է մեր հերոս, ծնողազուրկ զինվորին մայրություն անել և իր տունը կտակել նրան․ Ա․ Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ինձ նոր զանգեց լրագրող Սիրանույշ Եղիազարյանը և հուզական ձայնով ասեց, որ ինքը պատրաստ է մեր հերոս, ծնողազուրկ զինվորին, ով անմահանալու է իր քաջագործությամբ, մայրություն անել և իր տունը կտակել նրան։ Դժվար է ներկայացնել այս հուզմունքը։ Մենք անպարտելի ենք։

#Հաղթելուենք»