Մերոնք հատուկ ադրբեջանցիների համար հավաքել են 243 չհայտարարված զոհերի ցուցակը՝ անուններով․ սա առաջին մասն է

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հովհաննես Մովսիսյանի հրապարակած լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ․

«Քանի որ ադրբեջանցիները իրենց զոհերի իրական քանակը ու անունները չեն հրապարակում, մերոնք հատուկ իրենց համար հավաքել են 243 չհայտարարված զոհերի ցուցակը՝ անուններով, սա առաջին մասնա»։