Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է, պնդելով, թե բանակցություններն անարդյունք էին և «Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել «պորտալարը» ինքնուրույն կտրելու համար»

Այսօր Էրդողանը, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի և բանակցային գործընթացին վերադառնալու կոչերի համար, ոչ միայն ուղղակիորեն հաստատեց Թուրքիայի ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը Արցախում ընթացող պատերազմի մեջ, այլև ևս մեկ կարևոր հանգամանք ընգծեց:

Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է,  պնդելով, թե բանակցություններն անարդյունք էին և «Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել «պորտալարը» ինքնուրույն կտրելու համար»:

Սա կարևոր հանգամանք է, որ պետք է արձանագրել և օգտագործել դիվանագիտական և տեղեկատվական պատերազմում:

#StopAzerbaijaniAggression #StopErdogan #ArtsakhStrong #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր արտասահմանյան լրագրողների հետ միասին ադրբեջանական ռմբակոծության տակ են ընկել նաև մեր երիտասարդականի կամավորները,…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 1 октября 2020 г.