ՌԴ Դաշնային ժողովի Պետդուման ընդունեց ԼՂ կոնֆլիկտի կողմերի կողմից ուժի կիրառման անթույլատրելիության և կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարությունը. տեսանյութ

Քիչ առաջ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունեց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կողմերի կողմից ուժի կիրառման անթույլատրելիության և կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարությունը՝ 363 կողմ ձայներով՝ միաձայն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Հենց նոր ինձ հետ կապվեց Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, որն արձանագրեց, որ զանգահարում է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանձնարարությամբ և ընդունված հայտարարության բովանդակության մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ադրբեջանի Հանրապետության Ազգային ժողովի համապատասխան պաշտոնատար անձանց:
Ստորև ներկայացնում եմ հայտարարության տեքստը:

Հ.Գ. Տեղեկացնում եմ, որ իմ բոլոր ջանքերը ներդնելու եմ առ այն, որ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի շատ և շատ պատգամավորներ իրենց հստակ քաղաքական գնահատականը տան Ադրբեջանի վայրագություններին»,-գրել է Միքայել Մելքումյանը:

Опубликовано Mikayel Melkumyan Вторник, 29 сентября 2020 г.