Տարածաշրջանային ագրեսորները

Խաղաղության պահպանումը տարածաշրջանում կարևորագույն գործոններից է, որը խախտելու նախապատրաստությունները սկսվել էին ամիսներ առաջ։

Ադրբեջանը երեկ վաղ առավոտյան՝ Թուրքիայի հովանավորությամբ լայնածավալ հարձակում սանձազերծեց Արցախի սահմանների և խաղաղ բնակչության նկատմամբ։ Ռազմական գործողությունների այս ծավալով բռնկումն անհնարին կլիներ առանց Թուրքիայի մասնակցության։ Թուրք-ադրբեջանական դուետը դիմեց փոքրիկ խորամանկության՝ անուղղակիորեն սպառնալով Հայաստանի սահմաններին։

Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված չլինելու փաստը մեծ խաղաքարտ է Թուրքիայի ձեռքում, քանզի ՀԱՊԿ-ի միջամտությունը հնարավոր կլիներ միայն Հայաստանի սահմաններին ուղղակիորեն սպառնալու դեպքում։

Այսուհանդերձ, խնդիրը դիտարկվում է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանզի Արցախի սահմաններին ուղղված սպառնալիքն ապակայունացնում է իրավիճակը ողջ տարածաշրջանում։

Արդեն հնչել են բազմաթիվ կազմակերպությունների կոչ-հորդորները՝ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին։ Տարբեր պետությունների ղեկավարներ իրենց մտահոգություններն են հայտնել ստեղծված իրավիճակի առթիվ։

Ինչպես ՀԱՊԿ-ը, այնպես էլ ՆԱՏՕ-ն, լինելով ռազմական խոշոր կառույցներ, միտված են ապահովելու ողջ աշխարհի անվտանգությունը՝ յուրաքանչյուրն իր տարածաշրջանում։

Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, պետք է չեզոքություն պահպանի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում։ Սույն գործողությամբ Թուրքիան լիովին կարտահայտի աշխարհի երկու խոշոր ռազմական կառույցների իրական նպատակները, քանզի երկուսի գլխավոր առաքելությունն էլ խաղաղության և անվտանգության պահպանումն է տարածաշրջանում։

Հ.Գ. Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս վարվող ագրեսիվ քաղաքականության հետևանքով Սաուդյան Արաբիան կասեցրել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումը։

Հ.Գ.Գ. Ցանկացած պետություն, որ կխարխլի մարդկության խաղաղ ապրելու իրավունքը, պետք է արժանանա կոշտ գնահատականի ողջ աշխարհի կողմից։

Խաղաղ եղե՛ք…

Վերլուծաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

Տարածաշրջանային ագրեսորներըԽաղաղության պահպանումը տարածաշրջանում կարևորագույն գործոններից է, որը խախտելու…

Опубликовано Levon Mnatsakanyan Понедельник, 28 сентября 2020 г.