Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել. ՊԲ

Սեպտեմբերի 28-ին Արցախի ՊԲ կայքում հրապարակված զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ:

Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից:

«Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել: Հայցում ենք զինծառայող Գևորգյանի հարազատների ներողամտությունը և մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշում են ՊԲ մամուլի ծառայությունից: