Բաքուն հայտարարել է մասնակի զորահավաք

Սեպտեմբերի 28-ին ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով երկրում հայտարարվել է մասնակի զորահավաք: Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Այս մասին մեջբերելով ադրբեջանական Report լրատվակայքը հայտնում է razm.info

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտահերթ նիստի ընթացքում որոշվել է կեսգիշերից սկսած երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում պատերազմական դրություն հայտարարել: Ժամը 21:00- 06:00-ն պարետային ժամ է գործում Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Թարթառում, Աղդամում, Գյոյգյոլում, Ապշերոնում, Բարդայում, Շամխորում և այլ շրջաններում:

Հավելենք, որ դեռ երեկ Ադրբեջանի Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը հայտարարում էր, թե զորահավաքի կարիք չկա: Իսկ մինչ պատերազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանում հավաքագրում էին պահեստազորայիններին և հայտարարում էին, թե պարզապես պլանային հավաքներ են անում` մարտական վերապատրաստումների համար: