ՀԱՊԿ-ը Հայաստանից որևէ դիմում չի ստացել Արցախում սրված իրավիճակի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զեյնետդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ-ը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Նաև տեղեկացրել է, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ քարտուղարությանը Արցախում սրված վիճակի կապակցությամբ:

«Այս պահին ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից որևէ դիմում չի ստացել: Մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է», – ասել է Զայնետդինովը: