Նախատեսված ժամկետից ավելի ծառայելու մասին խոսք լինել չի կարող. ՊՆ խոսնակ

Երկու տարի առաջ` 2018 թ. ձմեռային զորակոչը կազմակերպվել է հունվարի 7-ից փետրվարի 14-ը։ Եվ հիմա զորացրվելու են հենց այդ զորակոչի զինծառայողները։ Նախատեսված ժամկետից ավելի ծառայելու մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, պարազաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Կառավարության ներկայացրած  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թ. ձմեռային զորակոչ և զորացրում հայտարարելու մասին որոշման նախագծով (ըստ որի՝ զորակոչը տեղի է ունենալու 2020 թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. հունվարի 31-ը ներառյալ, իսկ զորացրումը 2021 թ. հունվարի 7-ից մինչև 2021թ. փետրվարի 14-ը) զորացրման ժամկետը նշանակում է, որ որոշ զինծառայողներ կծառայեն նախատեսված 2 տարուց մի փոքր ավելի։