Նա, փաստորեն, ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն, միաժամանակ վախեցնելով Ալիևին սեփական կոմպրոմատով

Ի պատասխան Ալիևի և ադրբեջանական քարոզչության վերջին մեղադրանքներին Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է.

«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:

Նա, փաստորեն, ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն, միաժամանակ վախեցնելով Ալիևին սեփական կոմպրոմատով:

Ինչպես մի հայտնի ֆիլմում էր ասվում. «Влюбляйтесь, женитесь, разводитесь. Сходите с ума — море рядом»:

Բայց ոչ Նիկոլը, ոչ էլ Ալիևը Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին իրենց սիլիբիլիները անել չեն կարող: Երկուսդ էլ մեզանից հեռու մնացեք:

Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար , իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով:

Այս ամենի հաշիվը դեռ բաց է, բայց հատուցման ժամը հեռու չէ:

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Ալիեւը ՄԱԿ-ում կրկին փրփուրը բերանին ցնցումների մեջ է։ԱԳ նախարարին զցուշացրեք, որ չնայի։ Կարող է նորից…

Опубликовано Armen Ashotyan Четверг, 24 сентября 2020 г.