Հայաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակվել է 392, ապաքինվել՝ 135 քաղաքացի

Հայաստանում սեպտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48 643-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 947 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 25-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 293 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1238-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուները եղել են 73 և 84 տարեկան տղամարդիկ: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 135 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 401, փաստացի բուժվողներինը՝ 4002 (մեկ օրում ավելացել է 254-ով): Մեկ օրում արվել է 3842 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 276 077 թեստ: