Կեղծ արժեհամակարգ՝ համեմված բաժակաճառերով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է միջազգայնագետ, արևելագետ Արարատ Կոստանյանը, որի հետ խոսեցինք Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 30-ամյա ծրագրից՝ մինչև 2050 թվականը։ Ըստ նրա՝ վարչապետի ներկայացրածը բաժակաճառերի ու բարի ցանկությունների ամբողջություն է, բայց անգամ եթե ֆինանսական միջոցները բավականացնեն դրանք կյանքի կոչել, ապա կառավարությունում այն մասնագիտական, գիտական միտքը չկա, որը կկարողանա այդ ցանկություններն իրականություն դարձնել։

Խոսեցինք նաև 2050 թվականին Հայաստանի բնակչությունը 5 մլն դարձնելու տեսլականից, որքանո՞վ է դա հնարավոր, և ո՞ւմ հաշվին պետք է համալրումը լինի։

Արարտ Կոստանյանը խոսեց նաև այսպես կոչված արևմտյան արժեքներից, որոնք մեզանում սերմանում են։ Իրականում Հայաստանին հրամցվում է արևելքում եղած վատը, որից այդ հասարակությունը նույնպես փորձում է ձերբազատվել։

Մանրամասները՝ տեսանյութում