Ադրբեջանն այսօր բացի պատերազմ հրահրելուց՝ տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն անդրադառնալով ս.թ. հոկտեմբերի 8-ին ժ. 18։00-ին Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հրավիրված համապետական հանրահավաքին՝ նշեց․ «Այսօր հանրային օրակարգում կա լայն հանրային դժգոհություն և հանրության ձայնը լսելի դարձնելու նպատակով երեք քաղաքական ուժերը հրավիրում են հանրահավաքի»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե բանակցություններ ըստ էության չկան և դրանում մեղադրել էր ՀՀ իշխանություններին՝ նշեց․ «Թուրքիան շատ ակտիվ Ադրբեջանում տեղակայում է իսլամիստական գրոհայինների։ Ադրբեջանը տարբեր ուղղություններով տանում է նախապատրաստական աշխատանքներ։ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում են կրկին անգամ ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում»։ Պատգամավորը հավելեց, որ Ադրբեջանի ղեկավարությունը այսօր հրահրում է պատերազմ և բացի հրահրելուց՝ տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում