ԱՀԿ-ն շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու քայլերի համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ կորոնավիրուսի դեմ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու ջանքերի համար: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն՝ Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հետ բանակցություններից հետո:

«ԱՀԿ-ը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության ջանքերը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ մասնավորապես «Սպուտնիկ V»-ի պատրաստման ուղղությամբ,- ասել նա:-Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարին՝ պատվաստանյութի մշակման փուլային քայլերի համար, այն անվտանգ և արդյունավետ է»:

«Ռուսաստանը ցույց տվեց համաշխարհային համերաշխություն և օգնեց ինձ, որպես տարածաշրջանային տնօրեն, աջակցել Կենտրոնական Ասիայի երկրներին», – ավելացրել է Կլուգեն: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարությունը մեծ ուշադրություն է դարձրել առողջապահության աշխատողներին և բնակչության առավել խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերելու խնդիրներին: