Արդյո՞ք անկախ ու ինքնիշխան է մեր երկիրը (տեսանյութ)

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 29-րդ տարեդարձն է. 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախության:

Ասում են՝ ընդունված չէ տոնական օրերին խոսել խնդիրների մասին, քննադատաբար խոսել: Բայց երբ երկիրդ գտնվում է վտանգի առաջ, երբ վտանգված է հենց անկախությունը, իրավիճակը գունավոր ակնոցների հետևից ներկայացնելը ազնիվ չէ:

Այն, որ անկախության հռչակումից 29 տարի անց հարց ենք տալիս՝ արդյո՞ք անկախ ու ինքնիշխան է մեր երկիրը, կնշանակի պետականաշինության մեր ընթացքի մեջ լրջագույն բացթողում ենք ունեցել, սխալներ ենք գործել։ Ու եթե այսօր չհասկանանք և չուղղենք մեր սխալները՝ ապագան առավել անորոշ ու վտանգված է լինելու:

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը սփյուռքահայ ազատամարտիկ, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար Շահե Աճեմյանն է։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։