Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների. Razm.info

Ադրբեջանի ԶՈւ Զորակոչի և հավաքագրման պետական ծառայությունը պահեստազորի զինծառայողներին կանչում է զինվորական հատուկ հավաքների, մարտական պատրաստության և ստուգումների։ Razm.info-ի տեղեկացմամբ,

այս մասին հայտարարությունը սեպտեմբերի 21-ին տարածել է պետական ծառայությունը։ Նշվում է, որ հավաքների են կանչվել տարբեր մասնագիտություններ ունեցող պահեստազորայիններ։

Նշենք, որ երկու օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի ղեկավար կազմի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե ,հայկական կողմն առաջնագծում իրավիճակի լարմանն ուղղված նոր սադրանքների է պատրաստվումե, ինչի համար ադրբեջանական բանակի բոլոր ստորաբաժանումները կրկին կվերապատրաստվեն։ Հասանովը հայտարարել էր նաև, որ մարտական պատրաստության հավաքներ պետք է լինեն պահեստազորայինների հետ։

Երկրի տարբեր հատվածների զինկոմիսարիատներում արդեն իսկ սկսվել են պահեստազորայինների գրանցումները: