ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է աշխարհին՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտության պատճառով ծագող լուրջ խնդիրների մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհին՝ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտության պատճառով հնարավոր լուրջ խնդիրների մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ երկբևեռ աշխարհի նախկին համակարգը կոտրվել է, և այն փոխարինվել է բազմաբևեռ համակարգով:

«Բայց առայժմ աշխարհը բազմաբևեռ չէ, ավելի շուտ դրանում քաոս է տիրում, և տերությունների միջև հարաբերություններն ավելի ու ավելի են բարդանում», – հստակեցրել է Գուտերեշը:

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ իրավիճակը երկու ամենամեծ տնտեսական տերությունների՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կարող է փոխվել դեպի լավը: Նա շեշտել է, որ այս պահին իրավիճակն «անկանխատեսելի է», ուստի անհրաժեշտ է սպասել մի քանի տարի: