Երևանում «Գարդասիլով» պատվաստումից հետո 17-ամյա աղջիկը կուրացել է, առնվազն խաթարվել է նրա տեսողությունը

Մինչդեռ Արսեն Թորոսյանի «կանտորան» փորձում է խույս տալ պատասխանատվությունից

Երևանում ս. թ. սեպտեմբերի 14-ին մարդու պապիլոմավիրուսի դեմ «Գարդասիլով» պատվաստումից հետո, Pastinfo.amտեղեկացմամբ, «ամբողջական կուրացման ախտանիշով» հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 2003թ. ծնված աղջիկը: «Փաստինֆո» լրատվականը «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ հրապարակման մեջ նշելով, որ անհատական տվյալները չի հրապարակում՝ հաշվի առնելով նրա անչափահաս լինելը, նշել է, որ ըստ իրեն փոխանցված տեղեկությունների, աղջիկը կուրացել է անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո, որն անցկացվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի պոլիկնիլիկայում»։

«Փաստինֆո» լրատվականը կապ է հաստատել հիշյալ բժշկական կենտրոնի հետ, որտեղ տվյալ պահին գտնվելիս է եղել է պատվաստումից տուժած աղջիկը։ «Բժշկական կենտրոնի լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը, անցել է համապատասխան հետազոտություններ, երկու հետազոտություններ նա կանցնի վաղը, որից հետո կտեղափոխվի այլ հիվանդանոց՝ հետազոտությունների և բուժման կուրսը շարունակելու համար»,- գրել է Pastinfo.am-ը:

Հատուկ ուշադրություն ենք հրավիրում «Փաստինֆո» լրատվականի հրապարակած հետևյալ տեղեկատվության վրա` Երևանի բնակչուհին հիվանդանոց է տեղափոխվել ամբողջական կուրացման ախտանիշով, «Արմենիա» բժշկական կենտրոնի լրատվական բաժնից «Փաստինֆո»-ին տեղեկացրել են, որ «կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել երկուշաբթի օրը» (ընդգծումը` մերը):

Pastinfo.am-ի հրապարակման համաձայն, աղջիկը Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել սեպտեմբերի 14-ին, այսինքն` հենց այն օրը, երբ նույն կենտրոնի պոլիկլինիկայում նրան պատվաստել են «Գարդասիլով», «աղջիկը կուրացել է անմիջապես գարդասիլային պատվաստում ստանալուց հետո»:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սեպտեմբերի 17-ին հրապարակված պարզաբանման, «2003 թվականին ծնված աղջիկը սեպտեմբերի 8-ին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ստացել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստման 3-րդ դեղաչափը: Հաջորդ օրը երեխայի մայրը բժշկին տեղեկացրել է, որ երեխան գանգատվում է տեսողության խանգարումից:

Ընդգծենք, որ վերոնշյալ փաստը` պատվաստումից գրեթե անմիջապես հետո տեսողական խնդրի առաջացումը, գոնե տրամաբանորեն հուշում է պատվաստման և կուրացման պատճառահետևանքային կապի մասին` առսվել ևս, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից սեպտեմբերի 17-ին հրապարակված պարզաբանման մեջ որևէ բառ չկա այն մասին, թե ինչի՞ հետևանք է աղջկա կուրացումը կամ, թեկուզ, ինչպես նախարարությունն է նշել, տեսողության խանգարումը կամ տեսողության սրության խնդիրը:

Չնայած անժխտելի փաստին` տեսողական խնդրի առաջացմանը հենց պատվաստումից գրեթե անմիջապես հետո, ինչպես նաև տեսողության սրության խնդրի առաջացման բացատրության բացակայությանը, ՀՀ առողջապահության նախարարությունն իր հիշյալ պարզաբանման մեջ «Երևանում գարդասիլի պատվաստումից հետո անչափահաս աղջիկ է կուրացել» վերտառությամբ նյութն «ամբողջովին ապատեղեկատվություն» է համարել, որը, ըստ նախարարության, «չունի որևէ բժշկական հիմնավորում, ավելին` դեռահասի մոտ չկա կուրություն»:

Ի՞նչ, չունի՞ որևէ բժշկական հիմնավորում… Իրականում, մեղմ ասած, ապատեղեկատվություն է հենց նախարարության հրապարակած պարզաբանումը: Ապատեղեկատվություն է թեկուզ այն իմաստով, որ աշխարհում արդեն իսկ բազմաթիվ դեպքեր կան գրանցված «Գարդասիլով» պատվաստման հետևանքով առողջական մի շարք խնդիրների, այդ թվում նաև, որպես բարդություն կամ կողմնակի հետևանք, տեսողության ժամանակավոր, պարբերական կամ երկարատև խաթարումների, նույնիսկ կուրության առաջացման վերաբերյալ:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության հիշյալ պարզաբանման, «սեպտեմբերի 14-ին երեխան այցելել է պոլիկլինիկա, որտեղ զննության է ենթարկվել նյարդաբանի և ակնաբույժի կողմից, ուղեգրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Երեխան սեպտեմբերի 14-ին «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, որտեղ իրականացվել են մի շարք լաբորատոր-գործիքային հետազոտություններ, այդ թվում «MRT 3T» հետազոտություն, ինչպես նաև կազմակերպվել են նեղ մասնագետների խորհրդատվություններ: Արդյունքում երեխայի մոտ հերքվել է «տեսողական նյարդի նևրիտը»: Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի և կարող է ուղղվել ակնոցի միջոցով: Փաստորեն, որևէ պատճառահետևանքային կապ չկա պատվաստման հետ»:

Նախ, ի՞նչ է նշանակում, թե տեսողության սրության խնդիրը տվյալ դեպքում նյարդաբանական ծագում չունի… Անտեսված չէ՞ այն, որ տեսողությունը սերտորեն կապված է նյարդերի, նյարդային ազդակների հետ:

Երկրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ «Գարդասիլով» պատվաստված Երևանի տեսողության սրության խնդիրը նյարդաբանական ծագում չունի, այդ ո՞վ է ասում, կամ այդ ո՞վ է ապացուցել, որ «Գարդասիլով» պատվաստման հետևանքով կարող է առաջանալ միայն նյարդաբանական ծագում ունեցող տեսողության սրության խնդիր, և եթե տվյալ խնդիրը նյարդաբանական ծագում չունի, ուրեմն «Գարդասիլով» պատվաստման հետևանք չէ:

Երրորդ. ինչո՞ւ չպետք է կարծենք, որ ճիշտը «տեսողական նյարդի նևրիտ» նախնական ախտորոշումն է եղել, որը հետո վերևից ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի կամ ինչ-որ մեկի ցուցումով հերքվել է ու փոխարինվել չգիտես թե ինչ (պարզաբանման մեջ չնշված) ախտորոշմամբ: ԱՆ պարզաբանման մեջ նշված է միայն, որ «Ակնաբույժի կողմից հայտնաբերվել է տեսողության սրության խնդիր, որը նյարդաբանական ծագում չունի», իսկ թե այն ի՞նչ ծագում ունի, նշված չէ:

Մենք, իհարկե, չենք մոռացել Հայաստանին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից դեռ մի քանի տարի առաջ «Գարդասիլ» պատվաստանյութի 32 400 դեղաչափ նվիրելու, ԳԱՎԻ-ի հետ Արսեն Թորոսյանի կապի վերաբերյալ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի հրապարակած տեղեկատվության, ինչպես նաև «Գարդասիլով» պատվաստումների հարցում Արսեն Թորոսյանի շահագրգռվածության մասին… Եթե ոմանք այս ամենը մոռացել են, ապա ընդամենը մի մեջբերում կատարենք Անի Կաղինյանի գրառումից.

«ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիսանում է աշխարհում վակցինաների Gavi ալյանսի խորհրդի անդամ:

Gavi ալյանսի հիմնադիրն ու ֆինանսավորողը «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամն է: Այս մասին տեղեկանում ենք անմիջապես կազմակերպության պաշտոնական կայքից»:

Չորրորդ. եթե հիշյալ աղջկա կուրությունը կամ, թեկուզ, տեսողության սրության նվազումը չունի նյարդաբանական ծագում կամ, ընդհանրապես, որևէ կապ չունի «Գարդասիլով» պատվաստման հետ, ապա նա ինչո՞ւ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» (մասնագիտացված բուժհաստատություն, ի դեպ, հենց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ու նրա պոլիկլինիկայի «քթի տակ» գտնվող) կամ ակնաբուժական մեկ այլ հաստատություն ուղեգրվելու փոխարեն, ուղեգրվել է բազմապրոֆիլ բուժհաստատություն` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ընդ որում, ուղեգրվելուց բացի, վերջինիս կողմից ընդունվել է, հոսպիտալացվել:

Հինգերորդ. ո՞ւր մնաց 17-ամյա աղջկա` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում գտնված լինելու փաստը, ինչի և նշված կենտրոնի հետ իր հաստատատած կապի մասին շատ հստակ նշել է «Փաստինֆո» լրատվականը, ինչո՞ւ այդ փաստը ԱՆ պարզաբանման մեջ նշված չէ, եթե չասենք, թաքցված է:

Վեցերորդ. ՀՀ առողջապահության նախարարությունն իր հիշյալ տեղեկատվությամբ հերքելով աղջկա կուրանալը, անտեսել է, որ հենց «Արմենիա» բժշկական կենտրոնի լրատվական բաժնից են «Փաստինֆո»-ին տեղեկացրել, որ «կուրացման ախտանիշով 2003 թվականին ծնված աղջիկն իրենց մոտ է տեղափոխվել»:

Յոթերորդ. Մենք, ընդհանրապես, ինչո՞ւ պետք է հավատանք «Գարդասիլով» պատվաստումների հարցում, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի և հիվանդության հարցում խայտառակ և հանցավոր քաղաքականություն վարած «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչված հաստատության հիշյալ պարզաբանմանը, որի նպատակները պատվաստման ծրագիրը ձախողումից փրկելը, այն շարունակելը և պատասխանատվությունից խույս տալն է: ՉԻ՛ ՀԱՋՈՂՎԵԼՈՒ:

Արթուր Հովհաննիսյան