Հայկական հեռուստատեսությունը հիմնականում լծված է Ալան Դալեսի ծրագրի իրագործմանը

Որով երեկ և այսօր նախապատրաստում և աստիճանաբար իրագործում են մեր կործանումը

Երկար ժամանակ է, ինչ բոյկոտել եմ հայկական հեռուստատեսությունը, սկզբունքորեն չեմ միացնում հեռուստացույց: Այդ առումով դեմ եմ գնացել նույնիսկ լրագրողի իմ մասնագիտության պահանջներին, և ինքս ինձ հեռուստացույց միացնելու հնարավորությունից զրկելու համար չեմ գնել թվային փոխարկիչ: Ինչո՞ւ…

Բացառությամբ «Շողակաթ»-ի ու, թերևս, մեկ-երկու ալիքի, մնացածները լծված են Ալան Դալեսի ներկայացրած ժողովուրդների կործանման ծրագրի իրագործմանը: 1953-1961 թթ. ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ալան Դալեսն իր այս ծրագիրը ներկայացրել է Միացյալ Նահանգների Սենատի Միջազգային հարաբերությունների խորհրդի 1945թ. (տեղի է ունեցել 1945թ. հունվարից մինչև ապրիլի 12-ը ժամանակահատվածում) գաղտնի նիստերից մեկի ժամանակ, որտեղ ներկա են եղել ԱՄՆ-ի փոխնախագահ Հարի Տրումենը, ֆինանսների նախարարը, ինչպես նաև ամերիկյան ֆինանսիստ, բիրժային սպեկուլյանտ, հետագայում քաղաքական ու պետական գործիչ Բեռնարդ Բարուխը:

Ահա այդ ծրագիրը, որը, կարծում ենք, պետք է իմանա, կրկնի, հիշի ու տարածի յուրաքանչյուր հայ, ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ, քանզի Ալան Դալեսի ծրագիրը գործադրելով է նաև, որ երեկ և այսօր նախապատրաստում և աստիճանաբար իրագործում են իր կործանումը, որը ոչ հեռավոր ապագայում կմտնի արդեն վերջնական փուլ, եթե ներկայիս թմբիրից ուշքի չգանք, չսթափվենք ու չընդվզենք` այդ ծրագիրն իրագործողներին ուղարկելով գրողի ծոցը կամ, առնվազն, քաղաքական աղբանոց: Ալան Դալեսի ծրագիրը ներկայացնում ենք ամբողջությամբ, բայց հատված առ հատված, իրար հաջորդող հատվածներն ընդմիջելով համապատասխան մեկնաբանություններով:

«Պատերազմը կավարտվի, ամեն ինչ ինչ-որ կերպ կհանդարտվի, կկարգավորվի: Եվ մենք մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակին կնետենք այն ամենը, ինչ ունենք` ամբողջ ոսկին, ողջ նյութական օգնությունն ու ռեսուրսները»:

ԱՄՆ-ը կամ նրա միջոցով աշխարհը կառավարող գլոբալիստական, հրեա-մասոնական ուժերը մոտավորապես այդպես էլ վարվեցին` թեև ոչ ամբողջը, սակայն հսկայական ֆինանսական միջոցներ և նյութական օգնություն տրամադրեցին մարդկանց հիմարացնելու ու ապուշացնելու նպատակով, ընդ որում, ոչ միայն ԽՍՀՄ-ում և Արևելյան Եվրոպայում, ինչը հնարավոր եղավ հատկապես Գորբաչովի` իշխանության գալուց հետո, այլև հենց ԱՄՆ-ում, Արևմտյան Եվրոպայում և այլուր` այնտեղ այդ ծրագրի իրագործումը սկսելով ավելի վաղ, հիշենք, թեկուզ, սեքսուալ հեղափոխությունը, աղանդների բուռն աճը և գործունեության ակտիվացումը: Այսօր էլ Ալան Դալեսի ներկայացրած ծրագրի իրագործումը շարունակելու համար հսկայական միջոցներ են տրամադրվում:

«Մարդկային ուղեղը, բանականությունն ունակ է փոփոխության: Այնտեղ քաոս սերմանելով, մենք իրենց իրական արժեքներն աննկատ կփոխենք կեղծերով ու կպարտադրենք նրանց հավատալ այդ կեղծ արժեքներին: Ինչպես: Մենք կգտնենք մեր համախոհներին, օգնականներին ու դաշնակիցներին հենց Ռուսաստանում»:

Ովքեր գիտեն, թե ինչ են Օվերտոնի պատուհանը և 25-րդ կադրը, մարդու բանականության փոփոխության, նրան ապուշացնելու և հիմարացնելու հնարավորության հարցում որևէ կասկած չեն ունենա:

Ալան Դալեսը «Ռուսաստանում» ասելով, նկատի ուներ ողջ Խորհրդային Միությունը, ներառյալ` Խորհրդային Ռուսաստանը, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի երկրները:

«Դրվագ առ դրվագ կխաղարկվի աշխարհի ամենաանհնազանդ ժողովրդի կործանման` իր ծավալով մեծագույն ողբերգությունը, նրա ինքնագիտակցության վերջնական, անշրջելի մարումը: Օրինակ, գրականությունից և արվեստից մենք աստիճանաբար դուրս կմղենք նրա հասարակական էությունը, նկարիչներին հետ կսովորեցնենք, նրանցից դուրս կմղենք ժողովրդական զանգվածների հոգու խորքում կատարվող գործընթացների պատկերման ու ուսումնասիրման ցանկությունը: Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն և կփառաբանեն մարդկային ամենացածր ու զազրելի զգացումները: Մենք ամեն կերպ կօգնենք ու կբարձրացնենք, այսպես կոչված, արվեստագետներին, որոնք կսկսեն մարդկանց գիտակցությունում սերմանել ու նրանց գլուխները խցկել սեքսի, բռնության, սադիզմի, դավաճանության, այլ խոսքով` ամեն տեսակ անբարոյականության պաշտամունքը»:

Հիշենք միասեռական Էլթոն Ջոնի, ինչպես նաև Հայաստանում բնակվող լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների հովանավորներ, քաջալերողներ, նրանց «իրավունքների» պաշտպաններ կանադահայ դերասանուհի, 1996թ. «IRMA VEP» ֆիլմում ամբողջովին մերկ նկարահանված Արսինե Խանջյանի, ԼԳԲՏ-ների «իրավունքների» մեկ այլ պաշտպան Սերժ Թանկյանի նկատմամբ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ջերմ վերաբերմունքը:

«Պետության կառավարման մեջ մենք քաոս և խառնաշփոթ կստեղծենք: Մենք աննկատ, բայց ակտիվորեն ու մշտապես կօժանդակենք չինովնիկների հիմարությանը, կաշառակերությանը, անսկզբունքայնությանը»:

Այս ամենն ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ այժմ տեղի է ունենում մեր աչքերի առջև:

«Ազնվությունը և օրինավորությունը կծաղրվեն, կդառնան անցյալի մնացուկ ու ոչ մեկին այլևս պետք չեն լինի: Ստահակությունն ու լկտիությունը, սուտն ու խաբեությունը (ուշադիր դիտարկեք հեռուստաընկերությունների մեծ մասի ցուցադրածը և մեր երկրի հատկապես ներկայիս իրականությունը.- Ա.Հ.), հարբեցողությունն ու թմրամոլությունը, միմյանց հանդեպ անասնական վախն ու անամոթությունը, այլախոհությունը, ազգայնամոլությունը և ժողովուրդների հակադրումը միմյանց` այս բոլորը մենք կսերմանենք ճարպկորեն ու աննկատ: Եվ միայն քչերը, շատ քչերը կենթադրեն ու կհասկանան, թե ինչ է կատարվում: Բայց նման մարդկանց մենք կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք միջոցներ` նրանց զրպարտելու և հասարակության տականք անվանելու:

Այսպես, սերունդ առ սերունդ մենք կսասանենք…

Մենք մարդկանցով կզբաղվենք մանուկ, երիտասարդ հասակից, խաղագումարը միշտ կդնենք երիտասարդության վրա, կսկսենք կազմալուծել ու քայքայել, բարոյալքել ու այլասերել, ապականել ու պղծել նրան: Մենք նրանցից կպատրաստենք լրտեսներ, ազատ աշխարհի կոսմոպոլիտներ: Հենց այսպես էլ մենք դա կանենք»:

Նիկոլ Փաշինյանն էլ «խաղագումարը» երիտասարդության վրա դնելով՝ սկսեց «թավշյա հեղափոխությունը»:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան