Իսպանիան կարանտինը վերականգնել չի ուզում` չնայած կորոնավիրուսի նոր բռնկմանը

Իսպանիայում չեն ուզում վերականգնել կարանտինը` չնայած երկրում կորոնավիրուսի նոր բռնկում է, գրում է eadaily.com կայքը:

Երկրում շաբաթվա սկզբից գրանցվել է կորոնավիրուսով վարակման շուրջ 8 900 նոր դեպք, որից 3 100-ը հազարը գրանցվել է վերջին 24 ժամում:

Կորոնավիրուսի տարածվածության առումով Իսպանիայի ամենավտանգավոր շրջաններն են Մադրիդը, Բասկերի երկիրն ու Անդալուզիան:

Ուշադրություն հրավիրելով հիվանդության նոր աճի տեմպերին՝ երկրի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան հավաստիացրել է, որ ներկայիս իրավիճակն անհամեմատելի է մարտ ամսվա վտանգի հետ:

Նրա խոսքով` այս անգամ իրենք չեն պատրաստվում այդպիսի խիստ սահմանափակումներ մտցնել, չնայած նրան, որ վերջին չորս ամիսներին երկիրը կորոնավիրուսային վարակվածների թվի հակառեկորդ է գրանցել:

Վերջին տվյալներով, Իսպանիայում, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 534 513, մահվան` 29 594 դեպք: