Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ

Այսօր Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստն է հրավիրվել: Օրակարգի նախագծում ընդգրկված է 17 հարց: Ներկայացված որոշման նախագծով առաջարկվում էր Սերգեյ Ներսեսյանին նշանակել Երևանի քաղաքապետի տեղակալ:

Սերգեյ Ներսեսյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ, նա ներկայացրեց իր կենսագրությունն ու պատասխանեց ավագանու անդամների հարցերին:

Նշենք, որ նա եղել է ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականը։ Ներսեսյանը 29 տարեկան է, մասնագիտությամբ ֆինանսիստ, և փոխարինելու է նախկին փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին, որը ղեկավարում էր քաղաքապետարանի ֆինանսական բլոկը։