Նախօրեին կորոնավիրուսայի հիվանդությունից երեք քաղաքացի է մահացել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք, ապաքինվել է ևս 471 մարդ:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոի տվյալներով, արձանագրվել է մահվան 3 դեպք։ բուժառուները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է հաստատված կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 276 է: