Վրաստանում կորոնավիրուսով հիվանդացության աճ է արձանագրվել. մեկ օրում՝ 45 նոր դեպք

Վերջին օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 45 նոր դեպք, ևս 6 մարդ առողջացել է:  Այս մասին տեղեկացնում է Netgazeti.ge կայքը` հղում անելով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1729 դեպք, վարակվածներից 1321-ն առողջացել է, 19-ը` մահացել:

5 882 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 299-ը հսկողության տակ է հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում  27 497 147 է, մահացել է 896 955 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 215 երկրում: