«Ֆեյսբուքը» սահմանափակումներ է մտցնում «Մեսենջերում» հաղորդագրությունների վերահասցեավորման համար

«Ֆեյսբուքը» սահմանափակումներ է մտցնում «Մեսենջերում» հաղորդագրությունների վերահասցեավորման համար` ապատեղեկատվության և վնասակար բովանդակության տարածումը դանդաղեցնելու նպատակով։

Չատ-հարթակի օգտատերերը կկարողանան հաղորդագրություններ ուղարկել միանգամից միայն հինգ հոգու կամ խմբերի, ինչը արտացոլում է WhatsApp-ի նմանատիպ ջանքերը:

Այս քայլը տեղի է ունենում կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության վերաբերյալ շարունակական մտահոգությունների պայմաններում:

«Մենք ներմուծում ենք Messenger-ի վերահասցեավորման սահմանափակում, որը կօգնի սահմանափակել նրանց ջանքերը, ովքեր ցանկանում են քաոս առաջացնել, անվստահություն սերմանել կամ ոչ կանխամտածված խաթարել հավաստի տեղեկատվությունը»,- գրել է Ջեյ Սալիվանը՝ Messenger-ի գաղտնիության և անվտանգության ապահովման ապրանքների կառավարման տնօրենը:

Facebook-ը նշել է, որ այս որոշումը «կարևոր» է, քանի որ համաշխարհային համավարակը շարունակվում է, իսկ առջևում ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի և այլ երկրների ընտրություններն են: