Կառավարության որոշումների դեմ հարկավոր է սկսել իրավական գործընթաց (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի սահման» կազմակերպության տնօրեն, իրավաբան, փաստաբան Գևորգ Հովհաննիսյանը, որի հետ խոսեցինք արտակարգ դրության ռեժիմը կարանտինային ռեժիմով փոխարինելու՝ կառավարության նախաձեռնությունից, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջից, որը հաղորդման հյուրի բնորոշմամբ՝ ավելի շատ սոցիալական միջոցառում է և չի կարող իրավական հետևանքներ ունենալ։

Անդրադարձանք նաև դպրոցներում դասերի վերսկսման հակահամաճարակային միջոցառումներին, մասնավորապես երեխաների համար դիմակներ կրելու պահանջին։ Գևորգ Հովհաննիսյանն ասաց, որ դա հակաիրավական գործընթաց է, և որևէ մեկը չի կարող երեխաներին ու ուսուցչական անձնակազմին զրկել թթվածին շնչելու իրավունքից, և հորդորեց այդ որոշման դեմ իրավական գործընթաց սկսել և ստորագրահավաք նախաձեռնել։

Հաղորդման վերջում խոսեցինք կառավարության նախաձեռնած «Ի գործ» ծրագրից, որով նախատեսվում է սփյուռքից 24 երիտասարադ մասնագետների ներգրավելու կառավարման համակարգ՝ հարկատուների հաշվին նրանց տեղափոխության, կացության և աշխատավարձերի խնդիրները հոգալով։ Իրավաբանը խոսեց այդ ծրագրի ռիսկերից ու հնարավոր խնդիրներից։

Մանրամասները՝ տեսանյութում