Ռուսաստանյան կողմի հետ շարունակվում են աշխատանքները՝ սահմանները երկկողմանի բացելու և կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու ուղղությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ շարունակում է աշխատանքները սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ:

Այս մասին սեպտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Շարունակվում են ռուսաստանյան կողմի հետ աշխատանքները՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի վերհանման, չեղարկման և կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու ուղղությամբ»,- ասաց Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը հավելեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, և խնդրի հանգուցալուծման որևէ հստակ ժամկետ նշել չի կարող: