Հայոց պատմության նոր չափորոշիչները և հայ-թուրքական հաշտեցման օրակարգը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակից, պատմաբան Հարություն Խուդանյանը, որի հետ խոսեցինք հայոց պատմության նոր չափորոշիչների, հայ-թուրքական համատեղ ծրագրի, որի շրջանակում մշակվել և գրվել է դասագիրք Հայաստանի և Թուրքիայի դպրոցներում պատմություն առարկան դասավանդելու մասին և հայ-թուրքական «հաշտեցման» օրակարգի մասին։

Հարություն Խուդանյանը հարց հնչեցրեց, թե ինչու են չափորոշիչները մշակվել գաղտնի պայմաններում և ի՞նչ հայեցակարգերի հիման վրա են դրանք գրվել, ի՞նչ պայմաններում է անցկացվել մրցույթը՝ չափորոշիչները մշակող հանձնաժողովների անդամներին ընտրելու համար։

Հաղորդման հյուրն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ չափորոշիչների քննարկումների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում