Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիին թունավորման կասկածանքով հոսպիտալացրել են. նա վերակենդանացման բաժանմունքում է

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Գրել է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր առավոտյան Նավալնին Մոսկվա էր վերադառնում Տոմսկից։ Թռիչքի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում։ Ալեքսեյի մոտ թունավորում է հաստատվել: Հիմա մենք շտապօգնության մեքենայով գնում ենք հիվանդանոց»,- օգոստոսի 20-ի առավոտյան գրել է Յարմիշը։

Ավելի ուշ նա հավելել է, որ գործիչը, հավանաբար, թունավորվել է թեյի մեջ առկա ինչ-որ բանից:

«Դա միակ բանն է, որ նա առավոտյան խմել է. բժիշկներն ասում են, որ թույնը տաք հեղուկի միջոցով արագ է ներծծվել։ Այժմ Ալեքսեյն անգիտակից վիճակում է»,- ասել է Յարմիշը։

Հաղորդվում է, որ Նավալնիին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։