Հայ զինծառայողները կմասնակցեն «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումներին

Օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը կայանալիք «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսի Հանրապետությունում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով Մոսկվա են մեկնել ՀՀ ԶՈՒ հավաքական թիմերը: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Միջազգային բանակային խաղերի» հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա օգոսոտսի 23-ին: Խաղերն անցացվելու են  Կոստրոմայում, Սարատովում, Պենզայում և Բրեստում: