Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են COVID-19-ի շարժական լաբորատորիա

Ռուսաստանի Դաշնության ռազմական կցորդի նախաձեռնությամբ ՀՀ-ում հավատարմագրված այլ երկրների ռազմական կցորդներն այցելել են COVID-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիա, որը Հայաստան է տեղափոխվել Ռուսաստանից: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:

Կցորդներին ներկայացվել են հետազոտող սարքերի հնարավորություններն ու ընթացող լաբորատոր աշխատանքները: