Նախօրեին կորոնավիրուսային հիվանդությունից մահացած վեց բուժառուներն էլ ունեցել են քրոնիկական հիվանդություններ

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 նոր դեպք, ապաքինվել է ևս 71 մարդ:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Բուժառուները եղել են 72 (կին), 82 (կին), 59 (տղամարդ), 82 (կին), 74 (կին) և 45 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյլաներով՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է հաստատված  կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 244 է: