Լուկաշենկոն հայտարարել է, որ բողոքի ակցիաներ հրահրողները «դրսից» են

Մինսկում փողոցային ցույցերի նախաձեռնողները մարդիկ են, որոնք եկել են արտասահմանից: Այս ենթադրությունը առաջ է քաշել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացելով Անվտանգության խորհրդի հերթական նիստը:

Պետության ղեկավարը նշել է, որ անկարգությունների ակտիվ մասնակիցները հարուստ հանցավոր անցյալ ունեցող անձինք են, ովքեր սովորական բելառուսներին օգտագործում են որպես «թնդանոթային միս»: Լուկաշենկան ապօրինի ցույցերի մասնակիցներին կոչ է անում հանդարտվել և ցրվել:

«Չեմ ասի,  թե ինչ-որ աղետ է կամ թե չափազանց լարված իրավիճակ է, բայց կան բավարար խնդիրներ և հարցեր կան, որոնք պետք է լուծվեն: Այսօր արդեն ակնհայտորեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Մենք այսօր տեսնում ենք գործող դեմքերին: Ինչպես ասացինք, այս բոլորի հրահրողները և կազմակերպիչները արտասահմանից մարդիկ են: Առաջին շարքերում հանցավոր անցյալ ունեցող մարդիկ են, ընդ որում՝ պատշաճ հանցավոր անցյալ: Իսկ հետո մերոնք. որտեղ կան երեխաներ, և որոնք այնքան էլ երեխաներ չեն»,- «Բելտա» գործակալությունը մեջբերում է պետության ղեկավարի խոսքերը:

Ալեքսանդր Լուկաշենկոն մեծ քաղաքների բնակիչներին հորդորել է փողոց դուրս չգալ և չմասնակցել ապօրինի գործողություններին, որպեսզի իրավապահներին հնարավորություն տան ձերբակալել բոլոր հրահրողներին և վերականգնել կարգուկանոնը:

Բելառուսում չեն դադարում բողոքի գործողությունները, որին մասնակցում են հարյուրավոր մարդիկ: Հատուկջոկատայինները և զորքերը, որոնք մասնակցում են ցույցերը ցրելուն, օգտագործում են հատուկ միջոցներ մասնակիցների դեմ՝ ներառյալ ջրցան մեքենաներ, ռետինե փամփուշտներ և խլացուցիչ նռնակներ:

Բախումների ընթացքում երկու կողմից էլ զոհեր կան: Հազարավոր մարդիկ ձերբակալվել են, շատերն արդեն ազատ են արձակվել փողոցային անկարգություններին չմասնակցելու պարտավորության ներքո: Հարուցվել են տասնյակ քրեական գործեր:

Ավելի վաղ Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել էր հանրապետությունում ընտրությունների վերջնական արդյունքների մասին: Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1% -ը, իսկ նրա ամենամոտ մրցակից Սվետլանա Տիխոնովսկայան ստացել է քվեարկողների 10,12% -ը: