Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, ևս 10 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1283 դեպք, վարակվածներից 1068-ն առողջացել է, 17-ը` մահացել:

Վրաստանի 41 քաղաքացի բուժվում է արտերկրում:

7718 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 245 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 20 812 596 է, մահացել է 747 330 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: