Եթե պետությունը գտնում է անհրաժեշտ կիրառել արտակարգ դրություն, ուրեմն պետությունը պարտավոր է նաև չեզոքացնել բացասական սոցիալական հետևանքները ամբողջ ծավալով

Այսօր Հայաստանում կրկին երկարաձգվեց արտակարգ դրությունը։

Մարդկանց մեծամասնությունը բացասական ընդունեց իշխանությունների այս որոշումը, քանզի մարդիկ իրականում չեն հասկանում, թե ինչո՞ւ չէր կարելի այս սահմանափակումները կիրառել ավելի էֆեկտիվ և արդյունավետ եղանակներով, քան մասսայական տուգանքներ կիրառելը և անհամաձայնություն հայտնողներին բերման ենթարկելը։

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ որոշակի թուլացում տեղի ունեցավ։

Օրինակ` չեղարկվեց սեփական մեքենաներում վարորդի և ուղևորների դիմակ կրելու պահանջը և խաղաղ հավաքների անցկացնելու արգելքը (դե, իհարկե, հակահամաճարակային բոլոր միջոցառումների կիրառման դեպքում)։

Սակայն ամենակարևոր գործոնը, թե ինչո՞ւ են ՀՀ քաղաքացիները դեմ արտակարգ դրության երկարաձգմանը այն է, որ մարդիկ իրականում առերեսվեցին անտանելի սոցիալական խնդիրների հետ, որոնք առաջացան հիմնականում արտակարգ դրության ժամանակաշրջանում ։

Իհարկե, ՀՀ քաղաքացիների առողջությունը ամենից վեր է , դա նույնիսկ չի քննարկվում, սակայն ոչ պակաս կարևոր է, որ մարդիկ ունենան աշխատանք և նվազագույն պայմաններ ապրելու համար։

Արտակարգ դրությունը օբյեկտիվորեն ստեղծում է մի իրավիճակ, երբ տնտեսությունը անկայունանում է` փաստացի բերելով սոցիալական ցնցումների`օրինակ աշխատանքային շուկայում։

Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։

Տրամաբանական է և արդարացի մի դիտարկում ևս։

Տեսե՛ք, երբ պետությունը հայտարարում է արտակարգ դրություն, ապա այն միանշանակ պետք է պարտավորվի նաև կրել պատասխանատվություն բոլոր այն բացասական երևութների համար, որոնք բերում են քաղաքացիների սոցիալական վիճակի վատթարացմանը ` սկսած բանկային վարկերի տոկոսադրույքների սառեցումից, վերջացրած օրինակ ուսանողների վարձավճարները հատուցելու, կամ կրկին սառեցնելու մասով, դե կոմունալ վճարների մասին էլ չեմ ասում։

Մի խոսքով, շատ պարզ գաղափար, եթե պետությունը գտնում է անհրաժեշտ կիրառել արտակարգ դրություն, ուրեմն պետությունը պարտավոր է նաև չեզոքացնել բացասական սոցիալական հետևանքները ամբողջ ծավալով։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր Հայաստանում կրկին երկարաձգվեց արտակարգ դրությունը։Մարդկանց մեծամասնությունը բացասական ընդունեց իշխանությունների…

Опубликовано Arman Abovyan Среда, 12 августа 2020 г.