Օգոստոսի 20-ին Սպիտակ տանը Թրամփը հանդիպելու է Իրաքի վարչապետի հետ

Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի հետ: Այս մասին ասված է Ամերիկայի առաջնորդի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ:

«Այս այցը կկայանա կարևոր ժամանակահատվածում և՛ Միացյալ Նահանգների, և՛ Իրաքի համար, երբ մենք շարունակում ենք մեր համագործակցությունը Իսլամական պետության նկատմամբ տարած հաղթանակը ապահովելու և առաջ քաշած մարտահրավերներին դիմակայելու համար, որն առաջ է բերել կորոնավիրուսի համավարակը», – նշված է փաստաթղթում:

ԱՄՆ-ն և Իրաքը, ինչպես ընդգծում է մամուլի ծառայությունը, ձգտում են ընդլայնել համագործակցությունը մի շարք ոլորտներում՝ ներառյալ «անվտանգությունը, էներգիան, առողջապահությունն և տնտեսությունը»:

ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Իրաքում

Իրաքում ամերիկյան զորքերը 2003 թվականից իրականացնում են տարբեր առաքելություններ: Այս տարվա հունվարի 3-ի  գիշերը ԱՄՆ Զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Բաղդադի օդանավակայանի մերձակայքում, ինչի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ջոկատի հրամանատարը (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ), գեներալ Ղասեմ Սոլեյման: Ի պատասխան՝ Թեհրանը, հունվարի 8-ի գիշերը, հրթիռային գրոհ է իրականացրել Իրաքում երկու թիրախների վրա, որոնք օգտագործվում էին ԱՄՆ-ի զինված ուժերով ՝ Աին ալ-Ասադի բազան և Էրբիլ օդանավակայանը: Ամերիկացիների գործողությունները, որոնք դեկտեմբերի 29-ից հարվածում են Իրաքի շիաների խմբավորմանը, քննադատություն են առաջացրել Իրաքի իշխանությունների կողմից: Հունվարի 5-ին Իրաքի պառլամենտը բանաձև է ընդունել, որով պահանջվում է բոլոր օտարերկրյա զորքերի ամբողջական դուրսբերումը երկրի տարածքից:

Հունիսին ԱՄՆ-ի և Իրաքի իշխանությունների համատեղ հայտարարության մեջ, որը տեղի է ունեցել նրանց միջև սկսված ռազմավարական երկխոսության շրջանակներում ընթացող բանակցությունների արդյունքում, ասվում է, որ Վաշինգտոնը կշարունակի առաջիկա ամիսներին կրճատել իր ռազմական ներկայությունը Իրաքում և Բաղդադի հետ կքննարկի երկրում մնացած ամերիկացի զինծառայողների կարգավիճակը: