Մարտի 16-ից հուլիսի 27-ը ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան 2.5 միլիոն դոլար․ ՀՀԿ

Ելնելով ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի ընթացքում պարետատան կողմից ամրագրված սահմանափակումների բնույթից և ՀՀ քաղաքացիների վրա այդ սահմանափակումների բացասական ազդեցությունից, ՀՀԿ Հանրային ընդունարանի կողմից կատարված հարցումների արդյունքում պարզվել է՝

  • ՀՀ կառավարության որոշմամբ սահմանաված արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հատկանիշներով կազմվել է 321 արձանագրություն:
  • Կազմված արձանագրությունների հիման վրա կայացվել է վարչական տուգանք նշանակելու 828 որոշում:

ՀՀԿ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ  55.828 որոշմամբ նշանակված վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմում է  558.280.000 դրամ (յուրաքանչյուրը 10.000 դրամ), որն ավելին է քան  1մլն դոլարը: Վերը ստացված թիվը մարտի 16-ից հուլիսի 27-ի դրությամբ կազմված տուգանքների ընդհանուր գումարն է:

Նույն ժամանակահատվածի համար կազմված վարչական արձանագրությունները  126.321-ն են: Այսինքն, դեռ  70.493 արձանագրությունների դեպքում կարող են կազմվել վարչական տուգանքներ: Այս դեպքում ընդհանուր գումարը կկազմի  704.930.000 դրամ կամ, որ նույն է  1.5 միլիոն դոլար:

Ըստ էության, սույն թվականի մարտի 16-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացիներից կարող է գանձվել ավելի քան  2.5 միլիոն դոլար:

Այս արձանագրությունների հիման վրա կազմված տուգանքները ունենալով՝ հիմնականում ֆինանսական բաղադրիչ լրացուցիչ ֆինանսական բեռ են ստեղծում ՀՀ քաղաքացիների վրա, առանց այդ էլ արտակարգ դրության հետևանքով վատթարացած տնտեսական և սոցիալական պայմաններում:

Հայաստանի Հանրապետական կուսակցություն