Մարզային ստուգայցերը թերացումներ հայտնաբերում են, իսկ Երևանը պահում է բարձր նշաձողը՝ այսօր խախտումներ չկան. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս մասին տեղեկացրել է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Դրանցից 2-ի աշխատանքը դադարեցվել է 168, 6-ինը՝ 72 ժամով. հանրային սննդի օբեյկտներ են, որոնցում չեն պահպանվել նարգիլե չօգտագործելու, սոցիալական հեռավորություն ապահովելու, դիմակը պատշաճ կրելու նորմերը, և պահածոների արտադրություն, որտեղ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները եղել են թերի լրացված, բացակայել են պահանջված համապատասխան քանակությամբ փակվող աղբամանները՝ նախատեսված օգտագործված դիմակների համար:

Երևանում ՍԱՏՄ տեսուչների մշտադիտարկումները սննդի շղթայում գործող կազմակերպություններում, արձանագրել են պատասխանատու և գրեթե անթերի պատկեր. դիտարկված օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները Երևանում փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողներն առավել բարեխիղճ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Մարզերում դեռ շտկելու խնդիրներ կան:

ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: