Հայաստանը դդումստան չի՛ դառնա
Հրապարակային հարցում ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանին
Փաշինյանական իշխանությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը և նշված նախարարությունը նախատեսել են մեր հանրակրթական դպրոցներից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որը դասավանդվում է 4-11-րդ դասարաններում:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ազգային նկարագիր ձևավորելու առումով իսկապես բացառիկ նշանակություն ունեցող առարկա է, որը 2002 թվականից փորձնական, իսկ 2003 թվականից որպես պարտադիր ուսուցման առարկա ՀՀ բոլոր դպրոցներում դասավանդվել ու հնարավորնս ծառայել է իր նպատակին:
Վերոնշյալ առարկայի «փոխարեն», «Հայոց պատմություն» առարկայի հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծով («Հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագիծ») մեր Եկեղեցու և քրիստոնեության վերաբերյալ շատ սահմանափակ դասանյութ է ներառված «Հայոց պատմություն» առարկայում, որը, ինչպես արդեն նշել ենք այս թեմայով մեր նախորդ` «ԿԳՄՍ նախարարությունը, փաշինյանական իշխանությունն այսպիսով ընդամենը գեղցու պարզունակ խորամանկության են դիմել» հրապարակման մեջ, բոլորովին համարժեք չէ նրան, ինչը դպրոցներից դուրս է մղվում, վտարվում: Սա է փաստը, որը ոչ ոք չի կարող վիճարկել: Համապատասխան համեմատական վերլուծությունը եթե առաջիկայում Մայր Աթոռը չհրապարակի, ծավալուն աշխատանքից հետո կհրապարակենք մենք:
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը, որպես «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանրակրթական դպրոցներից հանելու բացատրություն, ասել է հետևյալը. «Առանձնացնել դա և քննարկել դա առանձին առարկայի շրջանակում ոչ միայն աննպատակահարամար է, այլ մենք գտնում ենք, որ չի բխում այն տրամաբանությունից, որով զարգանում են ինքնիշխան, աշխարհիկ պետությունները»։
Իյա՜… տղա, էս ի՞նչ ես ասել… Պապն այնքան կաթոլիկ չէ, որքան դուք` աշխարհիկ… Ինչպես, օրինակ, ձեր քաղաքական թիմի բազմաթիվ անդամներից ևս մեկը` ձեզ հետ միասին Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող աթեիստ Արսեն Թորոսյանը:
Արայիկ Հարությունյանը ինչ-որ բաներ հաստատ խառնում է իրար և, հավանաբար, միտումնավոր կերպով: Ու որպեսզի դա թույլ չտանք, «հիշեցնենք» նրան, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան «Հայոց պատմություն» կամ որևէ այլ առարկայից առանձնացնելու կարիք ու խնդիր չկա, այն սկզբնապես առանձին է եղել և այս պահին դեռ այդպիսին է: Եվ երկրորդ` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան առանձին առարկայի շրջանակում քննարկելու խնդիր նույնպես չկա, կա նշված առարկայի դասավանդումը շարունակելու անհրաժեշտություն ու խնդիր, քանի որ ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնողը և հիշյալ նախարարության այլ պաշտոնյաներ, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դրան դեմ են:
Քանի որ Արայիկ Հարությունյանը հիշատակել է Աստծու կողմից մարդուն տրված մի այնպիսի կարևոր շնորհի մասին, ինչպիսին տրամաբանությունն է, նրան հրապարակայնորեն մի քանի հարցեր ուղղենք և այս յուրօինակ թեստով փորձենք պարզել` նա տրամաբանություն ունի՞, և եթե այո, ինչպիսի՞ն է նախարարի պաշտոնը զբաղեցնողի տրամաբանության մակարդակը: Իսկ հարցը հետևյալն է. ՀՀ հանրակրթական դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դասավանդելն ինչո՞ւ և ինչով ՞չի բխում այն տրամաբանությունից, որով զարգանում են ինքնիշխան, աշխարհիկ պետությունները, ինչո՞ւ և ինչո՞վ է վնասում կամ խանգարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և աշխարհիկ լինելուն:
Որ Հայաստանում հիշյալ առարկայի առանձին դասավանդումը Սորոսին, արտերկրի և այստեղի սորոսականներին, սատանայապաշտներին, Արևմուտքի գլոբալիստական ուժերին, ԼԳԲՏ-ներին (լեսբիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսվեստիտներին) ու մյուս այլասերվածներին, մասոններին, աղանդներին և աղանդավորներին խանգարում է իրենց ծրագրերի իրականացման, իրենց նպատակներին հասնելու գործում, տողերիս հեղինակը և շատ ուրիշներ որևէ կասկած չունեն, բայց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և աշխարհիկ լինելուն ինչո՞վ է խանգարում…
Հարցերը, ի դեպ, դեռ չեն ավարտվել. ՀՀ աշխարհիկ պետություն լինելն ինչ-որ շատ չտարփողեցի՞ք… Չե՞ք տեսնում խիստ աշխարհիկության ուղիով ընթացող Եվրոպայում այդ աշխարհիկության դառն ու չար պտուղները` այլասերում մինչև իսկ զանգվածային բնույթ ունեցող զոոֆիլիայի մակարդակի, այլասերման քարոզ, ԼԳԲՏ-ներին լայն իրավունքների տրամադրում և հասարակության առողջ մեծամասնության գլխին նստեցնել, ազգային ինքնության կորուստ, արյունապղծություն ու մանկապղծություն, թմրամոլություն ու ժողովրդագրական աղետ` ամուսնությունների ու մանկածնության կրճատում, ամուսնալուծությունների ավելացում, բնակչության ծերացում…
Լինելով Հայաստանում սատանայապաշտական ռոք խմբերի անարգել համերգները հրապարակայնորեն հովանավորության տակ վերցրած անձ, վերը շարադրվա՞ծն եք նախատեսել Հայաստանի համար, ու դեպի Սոդոմի ու Գոմորի կործանումը տանող տվյալ ծրագի՞րն եք իրագործում այստեղ ձեր քաղաքական թիմի հետ միասին… Եթե այո, այն ձե՞ր նախաձեռնությունն է ու ձե՞ր ծրագիրը, թե՞ Արևմուտքի հայտնի ուժերի կողմից թելադրված կամ պահանջված: Բոլոր դեպքերում, շատ կուզենայինք ձեր «Ոչ» պատասխանը ստանալ, բայց միայն վերոնշյալ մյուս հարցերի պատասխանների հետ միասին:
Ի վերջո, քանի որ նշեցինք` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը խանգարում է նաև աղանդներին և աղանդավորներին, Արայիկ Հարությունյանին մի հարց էլ ուղղենք. պատահաբար չե՞ք լսել Հայաստանում գործող վտանգավոր աղանդներից սայենթոլոգների և հաբարդիզմի բազմահատոր բառարանի մասին (Հաբարդը սայենթոլոգիայի հիմնադիրն է), ի՞նչ վերաբերմունք ունեք սայենթոլոգների, «Սայենթոլոգիայի եկեղեցու» նկատմամբ, որը, մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն, Հայաստանում գործում է իբրև հասարակական կազմակերպություն` «Գոյատևում» անվամբ:
Արթուր Հովհաննիսյան