Մինչ նախարարը քաղաքականացնում է «Պահանջատեր դիմորդ» շարժումը, փաստաբանները դիմել են դատարան (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Պահանջատեր դիմորդ» շարժման փաստաբանական խմբի համակարգող, «Կոնտրա լեգեմ» փաստաբանական գրասենյակի քաղաքացիական գործերով փոխտնօրեն Էլեն Անանյանը, որի հետ խոսեցինք այս տարի ընդունելության քննությունների կարգում առկա իրավական խնդիրների մասին։ Անդրադարձանք նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պարզաբանմանը, թե ինչու են բարձր միավորներ հավաքած ուսանողները զրկվել բուհ ընդունվելու հնարավորությունից, նաև հավաստմանը, թե կառավարությունը խնդրին դրական լուծում է տվել։

«Պահանջատեր դիմորդ» շարժման փաստաբանական խումբը ուսանողների խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է դատարան՝ երկու հայց ներկայացնելով, և առաջիկայում պարզ կդառնա, թե դատական գործընթացն ինչ հունով կընթանա։

Մանրամասները՝ տեսանյութում