Ադրբեջանական սադրանքների քրոնիկոնը

Ինչպես և կանխատեսել էինք, Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է անկայունության օջախներ գեներացնել տարբեր երկրներում։

Չհասցրեց մի քիչ հանգստանալ իրավիճակը Մոսկվայում, և իսկույն ադրբեջանցիներն անցան սուր հակահայկական սադրանքների ուրիշ երկրներում ։

Այս անգամ ադրբեջանական ղեկավարության հատուկ գործողությունների մարտադաշտ դարձան Վրաստանը և Ուկրաինան։

Ուկրաինայում ադրբեջանցիներին առայժմ չհաջողվեց ապակայունացնել իրավիճակը, չնայած սադրանքները կրում էին շարունակական բնույթ, օրինակ երեկ փորձ արվեց այրել երկու հայկական ռեստորան։ Իրավապահները շատ արագ արձագանքեցին, դրա հետ մեկտեղ ուկրաինական հայկական համայնքային կառույցները և հայկական դեսպանությունը շատ օպերատիվ աշխատեցին ադրբեջանական սադրանքների կանխարգելման ուղղությամբ և, իհարկե, ուկրաինական իրավապահները ձեռքերը ծալած նստած չէին։

Վրաստանում իրավիճակն ավելի բարդ է, քանզի մեր բարեկամ պետության տարածքում կան շրջաններ, որտեղ կոմպակտ բնակվում են ադրբեջանցիներ։ Իմիջայլոց, շատ կարևոր մի փաստ. Վրաստանի ադրբեջանցիները միշտ եղել են շատ լոյալ հայերի հանդեպ և զերծ են մնացել հակահայկական դրսևորումներից, և հենց դա է թույլ տալիս վստահ պնդել, որ Վրաստանում տեղի ունեցող հակահայկական սադրանքները կրում են ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից հրահրված գործողությունների համակարգ։

Վրաստանի իրավապահ մարմինները իրենց հերթին շատ կոշտ արձագանքեցին ադրբեջանցիների կողմից հայերի վրա հարձակումներին և արդեն կան ձերբակալված ադրբեջանցի սադրիչներ (հիշեցնեմ, որ հարձակումներ եղել են հայ երիտասարդների վրա)։ Հայկական համայնքը և հայկական դեսպանատունը կրկին շատ լավ աշխատեցին ադրբեջանցիների սադրանքներին շատ գրագետ արձագանքելու ուղղությամբ։

Հաշվի առնելով այս ամենը` կրկին կարելի է փաստել, որ Ադրբեջանը շատ հետևողական իրականացնում է հակահայկական անվամբ «անկայուն կետերի» ձևավորում երրորդ երկրներում, ինչը միանշանակ ունի ավելի խորքային հեռանկարներ` ըստ իրենց հաշվարկների։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ադրբեջանական սադրանքների քրոնիկոնը։Ինչպես և կանխատեսել էինք ,Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է ակայունության…

Опубликовано Arman Abovyan Воскресенье, 26 июля 2020 г.