Ծրագրված հարձակում աշխարհի հայության դեմ․ թիկունքում երևում են թուրքական «գորշ գայլերի» ականջները (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Գերմանիայում բնակվող մեր հայրենակից, քաղաքագետ Արամ Մկրտչյանն է։

Հայաստանի պետական սահմանին ռազմական ագրեսիա իրականացրած  Ադրբեջանը տեղեկատվական դաշտում ակտիվ գրոհի հետ մեկտեղ, Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածությունը տեղափոխել է այլ  պետությունների տարածք:  Աշխարհի տարբեր երկրներում այսօր հայ-ադրբեջանական ազգամիջյան բախումներ են: Սա նոր մարտահրավեր է ուղղված հայ ժողովրդի դեմ:

Այս ամենի ակտիվ կազմակերպիչը Թուրքիան է․ կա տեղեկատվություն, որ հակահայկական սցենարի մասնակիցներն են թուրքական «Գորշ գայլերը»։ Ինչպե՞ս կանխել հակահայկական այս արշավը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։