Գիտնականները որոշել են ուսումնասիրել Ֆլորիդայի ափի մոտ գտնվող առեղծվածային խորհրդավոր փոսը

Այս տարվա օգոստոսին ԱՄՆ օվկիանոսի և մթնոլորտի ուսումնասիրության ազգային գործակալությունը (NOAA) ջրասուզակներ կուղարկի ուսումնասիրելու Ֆլորիդայի ափերի մոտ գոյացած հսկայական խորհրդավոր կապույտ փոսը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Փոսի խորությունը 137 մ է, այն գտնվում է 47 մ ջրի տակ: Այն ստացել էի հումորային անվանվում՝ «Կանաչ բանան»: Թե հատկապես ինչու է այդպես անվանվել, չի հաղորդվում:

Հետազոտողները ցանկանում են պարզել, թե ինչ միկրոբներ են ապրում փոսում, ցանկանում են չափել սննդարար նյութերի մակարդակը և գնահատել, թե ինչպես է այն կապված Ֆլորիդայի ստորերկրյա ջրային համակարգին, եթե այդպիսիք կան:

NOAA- ն նշում է, որ փոսը ծովային տրանսպորտային միջոցների օգնությամբ ուսումնասիրել չի ստացվի, քանի որ դրանք կարող են հեշտությամբ խրվել դրա մեջ: Հաղորդվում է նաև, որ տեղի նավաստիները առաջինն էին, որ գիտնականներին պատմել են այս երևույթի մասին: