Մոսկվան վերսկսում է թռիչքները երեք ուղղություններով

Օգոստոսի 1-ից Մոսկվան վերսկսում է թռիչքները երեք՝ Մեծ Բրիտանիա, Թուրքիա և Տանզանիա ուղղություններով:

Ռուսական ավիաընկերությունները հայտնել են, որ մեծ հետաքրքրություն կա Տանզանիայի նկատմամբ: Այդ երկրի ավիատոմսերի նկատմամբ պահանջարկն ավելացել է մոտ 70 տոկոսով:

Մեծ պահանջարկ կա նաև Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի ուղղություններով տոմսերի նկատմամբ: