Հայաստանն անցնում է արտաքին կառավարման

Հայաստանն անցնում է արտաքին կառավարման։ Մե՜ծ ավետիս իրենց 70 տոկոսով իշխանական լափամանի մոտ խռնված տղաներին ու աղջիկներին։ Այլևս կարող եք լափամանից վերցնել պարգևավճարների ձեր փայը, ձեր մաքսանենգ սիգարետներն ու ադամանդները՝ առանց կրուտիտների, առանց հերթական անհեթեթությունների, անգամ քվեարկության կոճակը առանց տնից դուրս գալու սեղմելով ։

Միացյալ Նահանգները Հայաստան է ուղարկում կոռուպցիայի դեմ պայքարի մեծ մասնագետի, Եվրամիությունը ներդրում է ընդլայնված լիազորություններով չորս մասնագետ, պլյուս՝ Սփյուռքից Հայաստան են գալիս 100 պրոֆեսիոնալ, որոնք կաշխատեն պետական կառավարման ոլորտում։

Այս է ձեր կառավարման 2 տարվա արդյունքը, Հայաստանը կործանումից փրկելու համար Արևմուտքն իրար է խառնվել, անցել է կառավարման մանուալ ռեժիմի։

Բայց հիշեք, որ ձեր 70 տոկոսը այլևս առ ոչինչ է, իսկ դուք 100 տոկոսով եք պատասխան տալու ձեր եփած բորշի համար։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Հայաստանն անցնում է արտաքին կառավարման։ Մե՜ծ ավետիս իրենց 70 տոկոսով իշխանական լափամանի մոտ խռնված տղաներին ու…

Опубликовано Aghasi Yenokyan Четверг, 23 июля 2020 г.

Հայաստան, արտաքին, կառավարում, ԱՄՆ, Եվրամիություն, Սփյուռք, չինովնիկ, կործանում, կառավարում, Նիկոլ Փաշինյան,Աղասի Ենոքյան, LIVEnews.am