Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից քիչ են․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան  ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում։ Նա խնդրել է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները և մաքսիմալ զգոն լինել։

«Շատ կարևոր եմ համարում մի արձանագրում անել․ հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից քիչ են։ Հիմքեր կան, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը համաշխարհային մասշտաբով կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքի նկատմամբ կարող ենք ավելի լավ դիմակայունություն ունենալ։ Այս լուրերի ֆոնին ակտիվացել է հակա-հակահամաճարակային PR արշավը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10 հազարից:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 24 июля 2020 г.