Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի գրառումները «ռեալ փոլիտիկ» դաշտից են

Քանի որ «պոակյան» աղբը ձենը կտրել է, իսկ հիմարների մեծամասնությունը հիմա մի ուրիշ թեմա գտած կլինի, փորձեմ հանգիստ ու լակոնիկ արտահայտվեմ Մարգարիտա Սիմոնյանի ստատուսների մասին՝ առանց հույս ունենալու, որ նա կկարդա:

Մարգարիտա Սիմոնյանի և Տիգրան Քեոսայանի գրառումները «ռեալ փոլիտիկ» դաշտից են:

Այդ դաշտը, իր յուրահատուկ կանոններով, հասկանալի է սակավաթիվ մասնագետների համար:

Նման կարգի մասնագետներ, իմ կարծիքով, մեր իշխանությունը չունի, բայց Հայաստանում նրանք դեռ կան:

Ինքս ինձ նման մասնագետ չեմ համարում, բայց հասկացա մի բան, որ նախ՝ այդ գրառման բովանդակությունը դեռևս բարի կամքի դրսևորում է, իսկ Մարգարիտայի և Տիգրանի կողմից դրա հանրայնացումը շատ խիզախ քայլ է:

Մտածող մարդիկ կհասկանան, իսկ ով չի հասկանա, թող չբարկանա, այլ ամբողջ ուժով թող փորձի մտածել…

Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Քանի որ «պոակյան» աղբը ձենը կտրել է, իսկ հիմարների մեծամասնությունը հիմա մի ուրիշ թեմա գտած կլինի, փորձեմ հանգիստ ու…

Опубликовано Tigran Atanesyan Четверг, 23 июля 2020 г.