Մարտակերտի Հաթերք համայնքում մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակում կկիրառվի

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նոր որոշում է ստորագրել, որի համաձայն՝ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում այսօր՝ ժամը 14-ից, կիրառվելու են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ:

Հիշեցնենք, որ ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրներից 3-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված դեպքի շրջանակից: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանում հաստատված բռնկման օջախի կոնտակտավորի՝ Իվանյան համայնքի բնակչի մոտ:

Ընդհանուր առմամբ՝ COVID-19-ը ախտորոշվել է 187 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 43, ընդհանուր մեկուսացված է 76 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 173 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 4 216 փորձանմուշի հետազոտություն: